Նախախոհրդարանի քարտուղարությունը դատապարտում է ազատամարտիկներ Մանվել Եղիազարյանի եւ Ռազմիկ Պետրոսյանի նկատմամբ ս.թ. դեկտեմբերի 8-ին կատարված բռնության եւ Սուրեն Սարգսյանին այսօր՝ դեկտեմբերի 10-ին, դաժանաբար ծեծի ենթարկելու գործողությունները:

«Այս բռնությունների հեղինակը ապազգային եւ հանցավոր ռեժիմն է, որի նպատակն է ազգային արժանապատվության եւ ազատագրական ոգու կրողների՝ ազատամարտիկների նկատմամբ անպատիժ ոտնձգությունները սովորական երեւույթի վերածելու միջոցով ահաբեկել ու պայքարից հետ պահել մեր ժողովրդին:

Նախախորհրդարանի քարտուղարությունն իր զորակցությունն է հայտնում բոլոր պայքարող ազատամարտիկներին՝ միեւնույն ժամանակ նրանց կոչ անելով հեռու մնալ ռեժիմի ու նրա վերահսկողության տակ գտնվող տիտղոսակիր ընդդիմության կեղծ հակամարտությունից եւ օր առաջ միանալ ռեժիմի հեռացման ու հայկական պետության կառուցման ազգային-ազատագրական պայքարին»,-ասված է Նախախորհրդարանի տարածած հայտարարությունում: