Հայաստանը պետք է բարելավի անդրսահմանային առեւտրի կարգավորումը: Այդ մասին այսօր՝ դեկտեմբերի 10-ին՝ մարդու իրավունքների պաշտպանության միջազգային օրը, օմբուդսմենի կողմից կազմակերպված կլոր սեղանի շուրջ հայտարարեց Հայաստանում Մեծ Բրիտանիայի դեսպան Քեթրին Լիչը:
Նրա խոսքով՝ կառավարությունը բավականին մեծ աշխատանք է կատարել բիզնեսի զարգացման համար բարենպաստ պայմանների ստեղծման ուղղությամբ:
Դիվանագետը հանրապետությունում գործարար միջավայրի թույլ կողմերի թվում նշեց էլեկտրացանցին միանալու պայմանները, ինչպես նաեւ բիզնես-գործարքների իրականացման մշակույթը: Դա փոքր ինչ թուլացնում է Համաշխարհային բանկի Doing Business-ի վարկանշում Հայաստանի լավ դիրքերը (189 երկրներից 45-րդ տեղը):
Քեթրին Լիչը նաեւ հավելեց, որ բիզնեսի համար իրավական դաշտը պետք է հնարավորինս պարզեցված լինի, եւս դա եւս մեկ խոչընդոտ է, որը մատնանշում են գործարարները:




























