Հայաստանի շրջանների մեծ մասում դեկտեմբերի 11-ի գիշերը ժամանակ առ ժամանակ սպասվում են տեղումներ եւ մառախուղ, լեռնային գոտիներում` ձյուն: Ցերեկը սպասվում է առավելապես առանց տեղումների եղանակ: Քամին հարավ-արեւմտյան է՝ 2-7 մ/վրկ. արագությամբ:
ԱԻՆ «Հայպետհիդրոմետ» ծառայությունից NEWS.am-ին հայտնեցին, որ Երեւանում գիշերը ժամանակ առ ժամանակ սպասվում է անձրեւ եւ մառախուղ: Ցերեկը սպասվում է առավելապես առանց տեղումների եղանակ: Առաջիկա գիշերը մայրաքաղաքում կլինի +2+4, վաղը ցերեկը՝ +9+11 աստիճան:
Օդի ջերմաստիճանը մարզերում.
Շիրակում. գիշերը՝ 0-5, ցերեկը՝ +1+6,
Կոտայքում. գիշերը՝ 0-5, ցերեկը՝ +1+6,
Գեղարքունիքում. գիշերը՝ 0-5, ցերեկը՝ +1+6,
Լոռիում. գիշերը՝ -1+3, ցերեկը՝ +7+12,
Տավուշում. գիշերը՝ 0+4, ցերեկը՝ +10+15,
Արագածոտնի լեռներում. գիշերը՝ 0-5, ցերեկը՝ +1+6,
Արագածոտնի նախալեռներում. գիշերը՝ -1+3, ցերեկը՝ +7+11,
Արարատում. գիշերը՝ +1+4, ցերեկը՝ +9+12,
Արմավիրում. գիշերը՝ +1+4, ցերեկը՝ +9+12,
Վայոց ձորի լեռներում. գիշերը՝ 0-5, ցերեկը՝ +1+6,
Վայոց ձորի նախալեռներում. գիշերը՝ +1+4, ցերեկը՝ +9+12,
Սյունիքի հովիտներում. գիշերը՝ +1+6, ցերեկը՝ +13+18,
Սյունիքի նախալեռներում. գիշերը՝ -1+4, ցերեկը՝ +10+15,
Լեռնային Ղարաբաղում. գիշերը՝ +1+5, ցերեկը՝ +11+15:



























