Ադրբեջանում մի խումբ աշխատողներ սպառնում են զանգվածային ինքնասպանություն գործել: Ըստ haqqin.az-ի, հինգ մարդ սպառնում է ցած նետվել Սաբաիլի շրջանի 15-հարկանի շենքից:
Նրանք աշխատում են այդ շենքի շինարարությունում: Պատճառն աշխատավարձի ուշացումն է:
Աղբյուրի փոխանցմամբ, դեպքի վայր ժամանած ԱԻՆ աշխատակիցները կարողացել են տարհամոզել նրանց: Ներկայում բոլորին բերման են ենթարկել ոստիկանություն եւ հարցաքննում են:




























