Եվրոյի փոխարժեքը Մոսկովյան բորսայում պատմության մեջ առաջին անգամ բարձրացել է 68 ռուբլուց: Մոսկվայի ժամանակով 18:40-ին եվրոյի փոխարժեքը, ի տարբերություն նախորդ օրվա փակման մակարդակի, աճել է 1.29 ռուբլիով եւ հասել 68.16 ռուբլու: Դոլարի փոխարժեքն այդ ժամին աճել է 80 կոպեկով՝ հասնելով 54.85 ռուբլու:

Ընդ որում, ժամը 18:46-ին եվրոպական արժույթի փոխարժեքը փոքր-ինչ նվազել է՝ կազմելով 67.92 ռուբլի (+1.05 ռուբլի), իսկ դոլարի արժեքը կազմել է 54.65 ռուբլի (+0.6 ռուբլի):

Ռուսական արժույթի անկումն արագացավ Brent տեսակի նավթի հունվարյան ֆյուչերսների գների նվազման ֆոնին: Դեկտեմբերի 10-ին Brent-ի արժեքը 2009 թվականից ի վեր եղել է 65 դոլար՝ 1 բարելի դիմաց: Մոսկովյան ժամանակով 18:10-ին նավթի գինը նվազել է 2.8%-ով՝ կազմելով 1 բարելը 64.98 դոլար:

Նոյեմբերի 10-ին Ռուսաստանի Կենտրոնական բանկը չեղյալ էր հայտարարել կանոնավոր ներդրումները եւ երկարժույթ զամբյուղի միջանցքը: Այդպիսով, կարգավորիչը փաստացի հայտարարեց ռուբլու լողացող փոխարժեքի անցնելու մասին: