Brent տեսակի նավթի գինը դեկտեմբերի 10-ին ընկել է՝ 2009 թվականից ի վեր առաջին անգամ մեկ բարելի համար հասնելով 65 դոլարի: Դա կապված է ՕՊԵԿ-ի պահանջարկի թույլ կանխատեսման հետ:
Հունվարին Brent տեսակի նավթի ֆյուչերսի գինը ICE Futures բորսայում սկսել է նվազել՝ հասնելով 65 դոլարի, այնուհետեւ բարձրացել է: Նյու Յորքի ապրանքային բորսայում WTI նավթի պայմանագրերի գինն այս ընթացքում նվազել է՝ հասնելով 61.95 դոլարի: Սա 2009 թվականի հուլիսից ի վեր նվազագույն գինն է:
Հիշեցնենք, որ ավելի վաղ ՕՊԵԿ-ը տեղեկացրել էր 2015 թվականին նավթի կանխատեսվող պահանջարկի նվազման մասին:




























