Դեկտեմբերի 9-ին, ժամը 18.20-ին,  ոստիկանության  Կապանի բաժնում անհայտ քաղաքացուց ահազանգ է ստացվել, որ Կապան քաղաքի Ձորք թաղամասում  ամուսնուն ծեծի են ենթարկում:

Ոստիկանության լրատվության վարչությունից հայտնում են, թե մեկնած օպերատիվ խումբը պարզել է, որ 1956 թ. ծնված Գեղամ Բ.-ն  ոմն Գեւորգի կողմից ծեծի ենթարկվելու հետեւանքով ստացված վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:

Պարզվել է, որ նույն օրը, ժամը 18.00-ի սահմաններում, Ձորք թաղամասի 7-րդ շենքում գործող մթերային խանութի մոտ, վիճաբանության ժամանակ, 1980 թ. ծնված Գեւորգ Ն.-ն ծեծի է ենթարկել Գեղամ Բ.-ին` պատճառելով վնասվածք:

Ըստ բժշկի տեղեկանքի՝ Գեղամ Բ.-ն ի վիճակի չի եղել հաղորդում տալու:

Գեւորգ Ն.-ն բերման է ենթարկվել ոստիկանության  Կապանի բաժին եւ տվել խոստովանական բացատրություն:

Նշանակվել է դատաբժշկական փորձաքննություն:

Կատարվում է քննություն: