Կուզյա մականվամբ ամուրյան վագրը, որին երկու այլ գիշատիչների հետ Մերձամուրի տայգա էին բաց թողել ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի մասնակցությամբ, լինելով Չինաստանում, վերադարձել է հայրենիք, հայտնել է «Տիգր» հատուկ տեսչության ներկայացուցիչ Վիկտոր Սերդյուկը:  
Ըստ մասնագետների՝  վագրը հոկտեմբերի սկզբներին լողալով անցել է Ամուրը եւ հայտնվել  Չինաստանի տարածքում: 

Պուտինի վագրը հեռացել է Չինաստան

Հաղորդվել էր նաեւ, որ ռուսաստանյան վագրերը հարձակվել են չինական այծերի վրա:

Պուտինի ազատ արձակած վագրերը հարձակվում են չինական այծերի վրա

«Կուզյա վագրը ռուս-չինական սահմանը հատել է դեկտեմբերի 5-ի լույս 6-ի գիշերը, եւ դեկտեմբերի 9-ին գտնվել է Ամուրի ափին: Այնուհետեւ շարժվել է դեպի հյուսիս: Ներկայումս վագրը Հրեական ինքնավար մարզի Դիչուկ արգելոցում է, որը սահմանից 30 կմ հեռավորության վրա է», - ասել է Սերդյուկը, փոխանցում է  «Ինտերֆաքսը»:

Ըստ նրա՝ առաջիկայում որսորդական  վարչության աշխատակիցները կուղեւորվեն գիշատչի գտնվելու վայր՝ հետքերն ուսումնասիրելու եւ նրա վիճակը գնահատելու համար:

Վագրեր կուզյային, Բորյային եւ Իլոնին մայիսի 22-ին Ամուրի երկրամասում ազատ էր արձակել Վլադիմիր Պուտինը: Մարդկանց մոտ նրանք հայտնվել էին կես տարի առաջ, երբ Ուսուրիյսկի տայգայում  տեղի բնակիչները հայտնաբերել էին սովամահ եղող վագրիկներին: