Փրկարար ծառայությունը դեկտեմբերի 11-ին, ժամը 09.01-ին տեղեկատվություն է ստացել, որ ժամը 05.01-ին թունավորման նախանշաններով «Արմենիա» ՀԲԿ են տեղափոխվել Երեւանի Մանանդյան 1 ա շենքի բնակիչներ Ա. Ղ.-ը (ծնվ.1969 թ.), Մ. (ծնվ.1990 թ.) եւ Ա. Ճ.-երը:
Բժիշկները տուժածների առողջական վիճակը գնահատել են միջին ծանրության:




























