Դեկտեմբերի 10-ին, ժամը 19.10-ին, ոստիկանության Երեւան քաղաքի վարչության գրպանահատության 6-րդ բաժանմունքի ծառայողները Երեւանի Ծովակալ Իսակովի պողոտայի եւ Բաբաջանյան փողոցի խաչմերուկում թիվ 37 երթուղու միկրոավտոբուսից իջնելուց հետո, գողություն կատարելու կասկածանքով, բերման են ենթարկել 1975 թ. ծնված Արարատ Բ.-ին:

Ոստիկանության լրատվության վարչությունից հայտնում են, թե նա   խոստովանել է, որ հիշյալ միկրոավտոբուսի սրահում, Ծովակալ Իսակովի պողոտայից մինչեւ Բաբաջանյան փողոցի խաչմերուկն ընկած ճանապարհահատվածում մի երիտասարդի տաբատի գրպանից գողացել է 37.000 դրամ, որը թաքցրել է միկրոավտոբուսի հետեւի նստատեղերի արանքում:

Միկրոավտոբուսի զննությամբ գումարը հայտնաբերվել է:

Կատարվում է հետաքննություն: