Դեկտեմբերի 10-ին, ժամը 13.30-ին, ոստիկանության Բյուրեղավանի բաժանմունքի ծառայողներն, իրացնելով ստացված օպերատիվ տեղեկությունները, գողություն կատարելու կասկածանքով,  Նոր Գեղի գյուղից բաժանմունք բերման են ենթարկել 1977 թ. ծնված Աշոտ Մ.-ին:

Ոստիկանությունում Աշոտ Մ.-ն խոստովանել է, որ 2013 թ. ամռանը, գողություն կատարելու նպատակով,   համագյուղացու՝ 1967 թ. ծնված  Մկրտիչ Ս.-ի հետ վերջինիս զոդման սարքով   կտրել են Նուռնուս գյուղի վարչական տարածքում գտնվող ջրի խողովակաշարի մի հատվածը, սակայն իրենց կամքից անկախ՝ խողովակները չեն կարողացել գողանալ:

Ոստիկանության լրատվության վարչությունից հայտնում են, թե պատճառվել է մոտ 100.000 դրամի նյութական վնաս:

Ձեռնարկվում են միջոցառումներ Մկրտիչ Ս.-ին հայտնաբերելու ուղղությամբ:

Կատարվում է հետաքննություն: