«Արդշինբանկ» ՓԲԸ իր հետ աշխատավարձային նախագծերի շրջանակներում համագործակցող ընկերությունների աշխատակիցներին տեղեկացնում է, հետեւյալը.
Աշխատավարձային քարտերին տրամադրվող վարկային առավելագույն սահմանաչափերը բարձրացվել են մինչեւ զուտ աշխատավարձի 10-պատիկը: Ընդ որում այդ վարկային գծերը ինչպես եւ նախկինում տրամադրվում են ՀՀ դրամով:
Միաժամանակ տրամադրվող վարկային գծերի մարման մեխանիզմներն համալրվել են վարկային գծի ամսական նվազեցման եւ անտոկոս ժամանակահատվածից օգտվելու հնարավորություններով:
«Արդշինբանկ» ՓԲԸ մանրածախ բիզնեսի տնօրեն Արթուր Գյուլազյանի խոսքերով՝ «Բանկը շատ բարձր է գահատում աշխատավարձային նախագծերի շրջանակներում բանկում սպասարկվող հաճախորդների հետ համագործակցությունը եւ ընդլայնում մատուցվող ծառայությունների որակը եւ ցանկը` նպատակ ունենալով հաճախորդներին առաջարկել առավել հարմարավետ սպասարկման եւ վարկավորման պայմաններ»:
«Արդշինբանկ» ՓԲԸ հաճախորդներին տրամադրված պլաստիկ քարտերի քանակով եւ դրանցով մատուցվող ծառայությունների շրջանակով ավանդաբար հանդիսանում է ՀՀ բանկային համակարգի առաջատարներից:




























