Մեր երկրի տարբեր տարածաշրջաններում արդեն տեղացել է ձյունը: Որքանո՞վ են իրենց վստահ զգում մեր ավտովարորդները նման եղանակային պայմաններում:
Ինչպես նշեց ԻՆԳՈ ԱՐՄԵՆԻԱ ապահովագրական ընկերության գործադիր տնօրենի առաջին տեղակալ Արեւշատ Մելիքսեթյանը, ձմռանը ՃՏՊ-ների թիվը անհամեմատ մեծ է լինում, եւ դա նույնիսկ այն պարագայում, որ մեր ավտովարորդների մի մասը փորձի պակասության, ձմեռային անվադողերի բացակայության եւ ուղղակի մեքենան չվնասելու մտավախությունից նման եղանակին ղեկի չի նստում:
«Մենք առաջարկում ենք վարորդներին ձմեռային ավանդական պատրաստվածությունից (օրինակ՝ անվադողերի փոփոխություն, տեխզննում) բացի ձեռք բերել ԿԱՍԿՈ ՏԱՐՎԱ ԵՂԱՆԱԿՆԵՐ ավտոմեքենաների ապհովագրության տեսակը: Այն, ըստ էության, կարճաժամկետ է, եւ դուք ձեռք եք բերում այն ձեզ համար ամենահարմար եղանակին, այսինքն` ոչ թե ամբողջ տարվա համար այլ, օրինակ, 3 ամսով: Ապահովագրավճարը իրականացվում է տարաժամկետ՝ 4 մասերով: Տարվա յուրաքանչյուր եղանակի համար վճարում եք ապահովագրավճարի 25%-ը: Հենց այս սկզբունքով էլ պայմանավորված է պրոդուկտի անվանումը», - նշեց նա:
ԿԱՍԿՈ ՏԱՐՎԱ ԵՂԱՆԱԿՆԵՐ փաթեթը հնարավորություն է տալիս անհոգ ճանապարհորդել սեփական տրանսպորտային միջոցով, որն ապահովագրվում է գրեթե բոլոր ռիսկերից, բացի բնական մաշվածությունից: Հատուցվում են վնասները, որոնք վրա են հասել ոչ միայն Հայաստանում, այլ նաեւ Վրաստանում: Առանց որեւէ լրացուցիչ վճարի՝ ԿԱՍԿՈ ՏԱՐՎԱ ԵՂԱՆԱԿՆԵՐ ապահովագրությունը տարեկան 1 անգամ 30 օրով կարող է գործել նաեւ Իրանի եւ ԱՊՀ երկրների տարածքում:
ԿԱՍԿՈ ՏԱՐՎԱ ԵՂԱՆԱԿՆԵՐ-ը ապահովում է նաեւ լրացուցիչ ծառայություններ: Այսպես, օրինակ, հաշվի առնելով, որ ԱՊՊԱ-ն գործում է միայն Հայաստանի տարածքում, ԻՆԳՈ ԱՐՄԵՆԻԱ-ի այս փաթեթն իր մեջ ներառում է նաեւ անվճար ավտոքաղաքացիական պատասխանատվության կամավոր ապահովագրություն Վրաստանի տարածքում:
ԻՆՉՊԵՍ՞ ԿԱՐԵԼԻ Է ՁԵՌՔ ԲԵՐԵԼ ՊԱՅԱՄՆԱԳԻՐԸ
Զանգահարելով շուրջօրյա ԶԱՆԳԵՐԻ ԿԵՆՏՐՈՆ՝ (010) 59 21 21 եւ
Հրավիրելով գործակալին հաճախորդին հարմար վայր
Ընկերության գրասենյակներում եւ ներկայացուցչություններում
Մանրամասն` http://www.ingoarmenia.am/index/view/id/494/lang/am




























