Շիրակի մարզի Գյումրի քաղաքում այսօր՝ դեկտեմբերի 11-ին, կրակել են փաստաբան Թամարա Յայլոյանի տան ուղղությամբ:
NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում փաստաբանը հայտնեց, որ դեպքը տեղի է ունեցել վաղ առավոտյան, ինքը որեւէ դիտավորություն կատարվածի մեջ չի տեսնում:
«Հենց հիմա ոստիկանությունում եմ, հայտարարություն եմ տալիս, կարծում եմ, որ անզգուշության հետեւանք է»,- ասաց փաստաբանը:
Դեպքի մանրամասները ճշտվում են:




























