«Հանրապետություն» կուսակցության քաղխորհրդի նախագահ, նախկին վարչապետ Արամ Սարգսյանը ազատամարտիկներ Ռազմիկ Պետրոսյանի, Սուրեն Սարգսյանի եւ Մանվել Եղիազարյանի հանդեպ իրար հաջորդող բռնության դեպքերը համարում է անթույլատրելի ու դատապարտում է:
«Ազատամարտիկներն ի զորու են իրենք իրենց պաշտպանել: Նրանք ժամանակին աներեր կանգնել են ռազմի դաշտում ու ապահովել ոչ միայն մեր հաղթանակը, այլեւ այսօրվա խաղաղությունը: Ստեղծված իրավիճակի եւ հետեւանքների ողջ պատասխանատվությունը կրում է իշխանությունը:
Իմ եղբայր Վազգեն Սարգսյանի բացակայությունը թող հույս չտա, որ նրա զինակից ընկերների վրա հնարավոր է ձեռք բարձրացնել:
Համոզված եմ՝ ինչպես Վազգենի օրոք, այնպես էլ հիմա նրանք պիտի միավորվեն, միասնական ու ուժեղ լինեն: Դա է պահանջում մեր բոլորի եւ երկրի շահը»,- ասվում է Արամ Սարգսյանի տարածած հայտարարության մեջ:




























