Դեկտեմբերի 11-ին, ժամը 15.50-ին ահազանգ է ստացվել, որ Մարտունի-Երեւան ավտոճանապարհին` Մարտունի քաղաքի շուկայի մոտակայքում, տեղի է ունեեցել ՃՏՊ, կա տուժած. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:

Դեռեւս չբացահայտված հանգամանքներում Մ10 միջպետական ավտոճանապարհի Մարտունի-Սեւան հատվածի 3-րդ կմ-ին «Օպել» մակնիշի 34 ՍA 630 պետհամարանիշի (վարորդ Ա. Գ., ծնվ. 1977 թ.) ավտոմեքենան դուրս է եկել ճանապարհի երթեւեկելի հատվածից եւ գլորվելով վրաերթի է ենթարկել ճամփեզրին կանգնած Վ. Ս.-ին (ծնվ. 1957 թ.), ով ստացված վնասվածքներից տեղում մահացել է: