Coca-Cola գործարանի տնօրեն Դմիտրի Սեշնեւի սպանությունն ենթադրյալ իրագործողների նկատմամբ մեղադրանք է առաջադրվել, գրում է «Ֆոնտանկա.ռու»-ն՝ վկայակոչելով Ռուսաստանի շրջանային քննչական կոմիտեին:
Վյաչեսլավ Ֆինոգենեւի նկատմամբ մեղադրանք է առաջադրվել դեկտեմբերի 9-ին, Դենիս Չխիտաուրիի նկատմամբ՝ դեկտեմբերի 10-ին:
Ավելի վաղ հաղորդվել էր, որ Պետերբուրգում ձերբակալել են Coca-Cola գործարանի տնօրենի սպանությունն իրագործողներին: Նրանք ամբողջապես ընդունել են իրենց մեղքը:
28-ամյա Դենիս Չխիտաուրին եւ 46-ամյա Վյաչեսլավ Ֆինոգենովը ձերբակալությունից հետո նշել են ավտոտնակի գտնվելու վայրը, որտեղ նրանք թաքցրել են սպանվածի մարմինն ու զենքը: Հարուցվել է քրեական գործ:




























