Հայաստանի ԱԻՆ-ում, այսօր՝ դեկտեմբերի 11-ին, ժամը 16.49-ին ահազանգ է ստացվել, որ Շորժա-Վարդենիս ավտոճանապարհի 1-ին կմ-ում այրվում է ավտոմեքենա:

Հայաստանի ԱԻՆ փրկարար ծառայությունից հայտնում են, որ դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:

Պարզվել է, որ Շորժա-Վարդենիս ավտոճանապարհի 3 կմ-ում ամբողջությամբ այրվել է Է.Ղ.-ին պատկանող «Մոսկվիչ-2141» մակնիշի 01 ՏL 912 համարանիշի ավտոմեքենան:

Հրդեհը մեկուսացվել է ժամը 17.40-ին, մարվել՝ 17.52-ին: