Երկու կանայք Թբիլիսիում սուպերմարկետներից մեկում դրամարկղի մոտ հերթի ժամանակ լուսանկարվել են երկրի նախագահ Գեորգի Մարգվելաշվիլիի հետ: Այդ լուսանկարը լայն տարածքում է գտել Facebook սոցիալական ցանցում:
«Դրամարկղի մոտ հերթի ժամանակ մեր դիմաց կանգնած էր ոչ ավել, ոչ պակաս, Վրաստանի նախագահը»,-այդպես է մակագրված սելֆին Facebook-ում, հաղորդում է «Նովոստի Գռուզիան»:
Հիշեցնենք, որ Գեորգի Մարգվելաշվիլին նախագահ է ընտրվել 2013-ի հոկտեմբերի 27-ին: Երդմնակալության հաջորդ օրը նա աշխատանքի է գնացել ոտքով: «Սա քաղաքական կոկետություն չէ, ոչ էլ՝ համեստություն»,-ասել էի երկրի ղեկավարը:


























