Հայաստանի կառավարության աշխատակազմի ղեկավար-նախարար Դավիթ Հարությունյանը կարծում է, որ Սերժ Սարգսյանը Ազգային ժողովի նախագահ դառնալու հավակնություններ չունի: Այս մասին, նա այսօր՝ դեկտեմբերի 11-ին, ՀՀԿ Գերագույն մարմնի նիստից առաջ, լրագրողների հետ զրույցում նշեց Հարությունյանը՝ պատասխանելով, հարցին, թե արդյոք Սերժ Սարգսյանը մտադիր չէ սահմանադրական փոփոխությունների արդյունքում, 2018-ին զբաղեցնել ԱԺ նախագահի պաշտոնը եւ շարունակել իր իշխանությունը երկրում:

Հարցին, թե որքանո՞վ են երկրին անհրաժեշտ սահմանադրական փոփոխությունները, հաշվի առնելով, որ որեւէ քաղաքական ճգնաժամ չկա երկրում, Դավիթ Հարությունյանն արձագանքեց, որ սահմանադրական փոփոխությունները չեն արվում ճգնաժամային իրավիճակում, այլ արվում են ճգնաժամը կանխելու համար: