Քիչ առաջ անհայտ անձը հարձակվել են Հայաստանի Ազգային ժողովի ՀԱԿ խմբակցության քարտուղար Արամ Մանուկյանի վրա եւ հարվածել նրան:

Ոստիկանության մամուլի ծառայությունից NEWS.am-ին հաստատեցին, որ նման ահազանգ են ստացել:

Միջադեպը տեղի է ունեցել Սոսեի 2/2 հասցեում, որտեղ բնակվում է Արամ Մանուկյանը: Այս պահին ոստիկանները դեպքի վայրում են:

«Անհայտ անձը հարվածել է Արամ Մանուկյանին: Հանգամանքները պարզվում են»,-ասացին ոստիկանությունում: