Երեւանի «Արմենալ» փայլաթիթեղի գործարանը ճանաչվել է Հայաստանի խորհրդանիշներից մեկը:
Icon of Armenia 2014 կարգավիճակը ձեռնարկությունն ստացել է Icons of the Worldմիջազգային մուլտիմեդիա նախագծի փորձագիտական խորհրդի կողմից: Այս մասին NEWS.am-ին հայտնել են «Արմենալ»-ի մամուլի ծառայությունից:
Նախագծի ղեկավար Դմիտրի Պուգաչեւը նշել է, որ գործարանին սերտիֆիկատ եւ Brand Book Armenia գիրքը կհանձնվի:
Icons of the World նախագիծը հիմնադրվել է 2011-ին, հասարակական գործիչների, գիտնականների եւ արվեստի գործիչների կողմից: Նախագծի կազմակերպչական կոմիտեի նախագահը պատմաբան, արվեստաբան, ակադեմիկոս Անդրեյ Խազինն է:
«Արմենալ»-ը ռուսական «Ռուսալ» ընկերության դուստր ձեռնարկությունն է: Այն մնում է Հայաստանից ԱՄՆ հիմնական արտահանող ընկերությունը (հայաստանի ԱՄՆ արտահանման 90 տոկոսը):




























