ՀՀԿ-ն քննարկել է դեկտեմբերի 15-ին մեկնարկվող ԱԺ արտահերթ նիստին առնչվող հարցերը, խնդիրները, օրենսդրական նախաձեռնությունները: Այս մասին այսօր` դեկտեմբերի 11-ին, ԳՄ նիստից հետո լրագրողների հետ զրույցում ասաց ՀՀԿ մամուլի խոսնակ, ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը:
«Նիստին քննարկվել են նաեւ ներկուսակցական, ներքաղաքական հարցեր, ինչպես նաեւ անդրադարձ է եղել արտաքին քաղաքական հարցերին: Բացի դրանից` այս կիրակի տեղի են ունենալու ՏԻՄ ընտրություններ»,- ասաց Շարմազանովը:




























