Հայաստանի իշխանություններին մտահոգում են թանկացումներով, սակայն պետք է հասկանալ, որ միջազգային, մասնավորապես ռուսական տնտեսական իրավիճակն ազդում է մեզ վրա: Այս մասին այսօր` դեկտեմբերի 11-ին, ՀՀԿ ԳՄ նիստից հետո լրագրողների հետ զրույցում ասաց ՀՀԿ մամուլի խոսնակ, ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը:

«Ցանկացած բացասական տենդենց, որը կարող է ազդել բնակչության վրա, ցանկացած նորմալ իշխանության մտահոգում է, հետեւաբար մեզ նույնպես: բայց մենք քայլեր ձեռնարկում ենք այդ իրավիճակից ելնելու համար: Սոցապնախարարն այսօր կառավարության նիստին հայտարարեց, որ 14%-ով բարձրանալու է կենսաթոշակը, ինչպես նաեւ ԵՏՄ ենք մտնում, որը լայն հնարավորություններ կընձեռնի մեր տնտեսվարողների համար»,- ասաց Շարմազանովը:
Նշենք, որ վերջին օրերին Հայաստանում թանկացել են առաջին անհրաժեշտության մի շարք ապրանքներ: