Հայաստանի Մարդու իրավունքների պաշտպան Կարեն Անդրեասյանն անդրադարձել է ՀԱԿ խմբակցության քարտուղար Արամ Մանուկյանի դեմ հարձակմանը:

Նա Facbook-ի իր էջում գրել է.

«Ցավով տեղեկացա Արամ Մանուկյանի հետ կապված միջադեպին: Քիչ առաջ հեռախոսազրույց եմ ունեցել Հայ Ազգային Կոնգերս խմբակցության ղեկավար Լեւոն Զուրաբյանի հետ եւ իրենից տեղեկացել դեպքի կոնկրետ մանրամասներին:

Լեւոն Զուրաբյանն Արամ Մանուկյանի բնակարանից ինձ հայտնել է իր դիտարկումները: Իմ ներկայացուցիչները շուտով նույնպես կլինեն դեպքի վայրում: Մեր հետագա գործողությունների մասին կտեղեկացնենք վաղը»:

Ավելի վաղ NEWS.am-ը հայտնել էր, որ այսօր՝ դեկտեմբերի 11-ի երեկոյան անհայտ անձը հարձակվել են Հայաստանի Ազգային ժողովի ՀԱԿ խմբակցության քարտուղար Արամ Մանուկյանի վրա եւ հարվածել նրան:

Ոստիկանության մամուլի ծառայությունից NEWS.am-ին հաստատեցին, որ նման ահազանգ են ստացել:

Միջադեպը տեղի է ունեցել Սոսեի 2/2 հասցեում, որտեղ բնակվում է Արամ Մանուկյանը: Այս պահին ոստիկանները դեպքի վայրում են:

Այդ տարածքում տեղադրված մասնավոր տեսախցիկները ֆիքսել են տեղի ունեցածը: