Հայաստանի ԱԻՆ-ում, դեկտեմբերի 11-ին, ժամը 20.09-ին անձը չպարզված քաղաքացուց ահազանգ է ստացվել, որ ինքը ցանկանում է ինքնասպան լինել՝ ցած նետվելով Երեւանի «Հաղթանակ» կամրջից:

Հայաստանի ԱԻՆ փրկարար ծառայությունից հայտնում են, որ դեպքի վայր են մենկել մեկ մարտական հաշվարկ եւ ՃԿԿ օպերատիվ խումբը:
Մինչ հրշեջ-փրկարարների կանչի վայր հասնելը շտապօգնության աշխատակիցները կանխել են Երեւանի Նորագյուղի 1-ին փողոցի բնակիչ 51-ամյա Ա. Ա.-ի ինքնասպանության փորձը:
Պարզվել է, որ Ա.Ա.-ը ձախ ձեռքի նախաբազկի շրջանում վնասել է երակները, այրել անդրավարտիքը եւ պարանի միջոցով փորձել է կախվել կամրջի ճաղավանդակներից: Ա.Ա.-ը տեղափոխվել է Հերացու անվան թիվ 1 կլինիկական հիվանդանոց, որտեղ բժիշկները տուժածի առողջական վիճակը գնահատել են կայուն, սակայն վերջինս ունի հոգեբույժի օգնության կարիք: