Հայաստանի ԱԻՆ-ում, դեկտեմբերի 11-ին, ժամը 21.20-ին տեղեկատվություն է ստացվել, որ Արարատի մարզի Ոսկետափ գյուղի մոտակայքում տեղի է ունեցել ՃՏՊ. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

Հայաստանի ԱԻՆ փրկարար ծառայությունից հայտնում են, որ դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:

Դեռեւս չբացահայտված հանգամանքներում Ոսկետափ գյուղի սկզբնամասում «ՎԱԶ-2106» մակնիշի 34 MV 621 համարանիշի ավտոմեքենան դուրս է եկել ճանապարհի երթեւեկելի մասից եւ հայտնվել եղեգնուտում: 

Մինչ հրշեջ-փրկարարների կանչի վայր հասնելը` «ՎԱԶ-2106» մակնիշի ավտոմեքենայի վարորդ 31-ամյա Ս. Ռ.-ն եւ ուղեւոր 23-ամյա Ա. Վ.-ն տեղափոխվել են Արտաշատ քաղաքի ԲԿ, որտեղ բժիշկները տուժածների առողջական վիճակները գնահատել են բավարար:

Հրշեջ-փրկարարներն իրականացրել են մեքենայի հոսանքազրկում, փակել գազի բալոնի փականը եւ տեղափոխել ավտոքարշակի վրա: