Լուսակերտում հորն ու որդուն դանակահարել են խնամիների հետ վիճաբանության ժամանակ: Այս մասին NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց Արզականի գյուղապետ Նորիկ Մովսիսյանը:

Գյուղապետն ասաց, որ ինչ-որ վիճաբանություն են ունեցել խնամիների հետ, ասում են փեսան՝ Հունան Մ.-ն է դանակահարել աներոջը եւ աներորդուն: «Խելոք ընտանիք է, գյուղացի, հասարակ մարդիկ, հայրը տաքսի էր վարում, գյուղատնտեսական աշխատանքներով էին զբաղվում, որդի եւ դուստր ունի, աղջկան 1-2 տարի առաջ է ամուսնացրել: Չգիտեմ կոնկրետ ինչ խնդիր է եղել, վիճաբանել են խնամիների հետ»,-ասաց գյուղապետը:

Ավելի վաղ հայտնել էինք, որ Երեւանի «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոն են տեղափոխվել հայ եւ որդի՝ դանակից ստացված վնասվածքներով, ծանր վիճակում, որից ժամեր անց հայրը մահացել է:

Մեզ հաջողվեց պարզել, որ նրանք Լուսակերտից են տեղափոխվել հիվանդանոց: Նրանք վնասվածքներն ստացել են հարազատների հետ հետ վեճի ժամանակ: