Հայաստանի ԱԻՆ-ում, դեկտեմբերի 11-ին, ժամը 20.44-ին ահազանգ է ստացվել, որ Արմավիրի մարզի Այգեկ գյուղի մոտակայքում այրվում է «ՎԱԶ-2106» մակնիշի ավտոմեքենա:

Հայաստանի ԱԻՆ փրկարար ծառայությունից հայտնում են, որ դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:

Հրդեհը մեկուսացվել է ժամը 21.07-ին, մարվել` 21.20-ին:

Դեռևս չբացահայտված հանգամանքներում Բաղրամյան-Այգեկ միջհամայնքային ավտոճանապարհի 2-րդ կմ-ի մոտակայքում այրվել է Ս. Ա.-ի «ՎԱԶ-2106» մակնիշի 22 ՕԼ 086 (վարորդ Դ. Ղ.) ավտոմեքենան ամբողջությամբ: