Դատապարտում եմ վերջին օրերին տեղի ունեցող հարձակումների եւ ծեծի դեպքերը, դրանք անընդունելի են: Այս մասին NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց նախկին ՀՀ նախագահի հատուկ հանձնարարություններով դեսպան, ՀՀ ԱԱԾ նախկին ղեկավար Դավիթ Շահնազարյանը
Նա նշեց, որ ստեղծվել է շատ վտանգավոր եւ ծանր մթնոլորտ: «Ստեղծված է բավական ծանր մթնոլորտ, որն առանց այն էլ Հայաստանի համար սպասվող չափազանց վտանգավոր գործընթացներին զուգահեռ կարող է շատ սրել ներքին իրավիճակը»,-ասաց Դավիթ Շահնազարյանը:
Նա շեշտեց, որ իշխանությունների արձագանքն առայժմ ադեկվատ չէ, նրանք պարտավոր են լուրջ քայլեր կատարել եւ բացահայտել այս հանցագործությունները:
Հիշեցնենք, որ դեկտեմբերի 11-ին՝ երեկոյան, իր տան մոտ հարձակման է ենթարկվել ԱԺ ՀԱԿ խմբակցության պատգամավոր Արամ Մանուկյանը: Օրեր առաջ հարձակման էին ենթարկվել նաեւ ազատամարտիկներ Սուրեն Սարգսյանը, իսկ այդ դեպքից մի քանի օր առաջ էլ՝ Մանվել Եղիազարյանն եւ Ռազմիկ Պետրոսյանը:




























