Դեկտեմբերի 11-ին  ոստիկանության Երեւան քաղաքի վարչության  գրպանահատության դեմ պայքարի 6-րդ բաժանմունքի ծառայողները, գողություն կատարելու կասկածանքով, Երեւանի Անդրանիկի փողոցի թիվ 75 շենքի մոտից բերման են ենթարկել 56-ամյա Քաջիկ Գ.-ին, որի մոտից  խուզարկությամբ հայտնաբերվել է կանացի  դրամապանակ, որի մեջ եղել է  4 բանալի:

Ոստիկանության մամուլի ծառայությունից հայտնում են, որ Քաջիկ Գ.-ն հայտարարել է, որ նշված դրամապանակը գողացել է նույն օրը Րաֆֆու փողոցում, թիվ 33 երթուղու միկրոավտոբուսի սրահում` անծանոթ կնոջից:

Գողոնն առգրավված է:

Ձեռնարկվում են միջոցառումներ տուժողին հայտնաբերելու ուղղությամբ:

Կատարվում է հետաքննություն:

Arthur Khemchian