Դեկտեմբերի 12-ին, ժամը 2.10-ին,  Սոթքի ոսկու հանքի անվտանգության աշխատակցից ոստիկանության Վարդենիսի բաժնում հաղորդում է ստացվել, որ դեկտեմբերի 11-ին, ժամը 23.30-ի սահմաններում, Սոթքի ոսկու հանքի վարչական շենքերի տարածքում, ծառայություն կատարելու ժամանակ կայանատեղում կայանված բեռնատար ավտոմեքենաներից դիզելային վառելիք գողանալու պահին բռնվել են եղբայրներ՝ 32-ամյա Գրիշա եւ 27-ամյա Գեղամ Կ.-երին:

Ոստիկանության մամուլի ծառայությունից հայտնում են, որ նրանք հիշյալ ավտոմեքենաներից գողացել են 60 լ դիզելային վառելիք:

Գողոնն առգրավված է:

Կատարվում է հետաքննություն: