Դեկտեմբերի 11-ին, ժամը 19.15-ին, ոստիկանության Կումայրիի բաժնի ծառայողները, թմրանյութ պահելու կասկածանքով, իր տնից բերման են ենթարկել 42-ամյա Հովհաննես Հ.-ին:

Ոստիկանության մամուլի ծառայությունից հայտնում են, որ զննությամբ  տան խոհանոցի սեղանից հայտնաբերվել եւ առգրավվել է 1 լ տարողությամբ պլաստմասե տարա՝ պատերին  սպիտակ, յուրահատուկ հոտով պինդ նստվածք,   «պիրալգին» տեսակի դեղահաբերի դատարկ 1 պատիճ,  ապակյա սուրճի բաժակ՝   գորշ գույնի նստվածք,  10 մլ տարողությամբ, օգտագործված ներարկիչ,   20 մլ տարողությամբ ներարկիչ՝   1 մլ դեղին գույնի հեղուկ զանգվածով,  20 մլ տարողությամբ ներարկիչ՝    2 մլ ծավալով գորշ գույնի պինդ նստվածքով,  պոլիէթիլենային 2 տոպրակ, որոնց մեջ առկա էր սպիտակ  փոշենման զանգված:

Հովհաննես Հ.-ն հայտարարել է, որ ինքը թմրամոլ է եւ հայտնաբերվածն իրենն է, «պիրալգին» դեղամիջոցից պատրաստված թմրամիջոց է, պատրաստել է անձամբ, ներարկվելու միջոցով օգտագործելու համար:

Նշանակվել է դատաքիմիական փորձաքննություն:

Կատարվում է հետաքննություն: