Դեկտեմբերի 11-ին, ժամը 17.30-ին, ոստիկանության Մեղրիի բաժնում Ագարակի պղնձամոլիբդենային կոմբինատի աշխատակցից հաղորդում է ստացվել, որ նոյեմբերի 28-ից  դեկտեմբերի 11-ն ընկած ժամանակահատվածում, կոմբինատից դեպի խտացման արտադրամաս պղնձի խտանյութի տեղափոխման համար նոր կառուցվող խողովակաշարից` Ագարակ քաղաքի «Խվոստ» կոչվող տարածքից, անհայտ անձը կտրել եւ գողացել է մոտ 80 մ երկարության, 114 մմ տրամագծով խողովակ:

Վնասի չափը պարզվում է:

Ձեռնարկված օպերատիվ-միջոցառումների շնորհիվ պարզվել է, որ նշված գողությունը կատարել է 1978 թ. ծնված Հրայր Գ.-ն:

Ոստիկանության մամուլի ծառայությունից հայտնում են, որ

Վերջինս բերման է ենթարկվել բաժին եւ տվել խոստովանական ցուցմունք:

Գողոնն առգրավված է:

Կատարվում է հետաքննություն: