Լուսակերում փեսայի կողմից դանակահարված աներորդին դուրս է գրվել հիվանդանոցից: Այս մասին NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» հիվանդանոցի փոխտնօրեն, Վերակենդանացման բաժանմունքի ղեկավար Գագիկ Մանուկյանը:

Նա նշեց, որ տղայի ձեռքի շրջանում վնասվածք կար, մշակել էր վերքը եւ նույն օրն էլ դուրս է գրվել հիվանդանոցից:

Ավելի վաղ հայտնել էինք, որ Երեւանի «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոն են տեղափոխվել հայր եւ որդի՝ դանակից ստացված վնասվածքներով, ծանր վիճակում, որից ժամեր անց հայրը մահացել է:Գյուղապետը մեզ հետ զրույցում պատմել է, որ նրանք վնասվածքներ են ստացել խնամիների հետ վիճաբանության ժամանակ, դանակահարել է փեսան, ով գտնվում է փախուստի մեջ: