Ռուսաստանում արժույթի աճին զուգահեռ մեծացել է սեքս-դասընթացների պահանջարկը: Վերջին երեք ամիսներին սիրո դասերի վաճառված կտրոնների քանակը կրկնակի անգամ ավելացել է:
Սեքսի տեխնիկայի դասընթացներին հաճախելու կտրոնները ռուսների մոտ մեծ տարածում գտած նվերներից մեկն է:
«Չնայած տնտեսությունում առկա ճգնաժամային վիճակին, ռուսները ցանկանում են զվարճանալ եւ նոր օգտակար հմտություններ ձեռքբերել», - LifeNews-ին պատմել է կտրոններ տրամադրող ընկերության տնօրեն Ալեքսանդր Կամինինը:
Սեքս-փորձառության մեկ սեանսի գինը Մոսկվայում տատանվում է 1,5-5 հազար ռուբլու սահմաններում:




























