NEWS.am-ի տեղեկություններով այսօր՝ դեկտեմբերի 12-ին, ոստիկաններ են այցելել Ազատամարտիկների դաշինքի գրասենյակ, որը գտնվում է «Հայրենիք» կինոթատրոնի մոտ:
Իրավապահների այցի նպատակը եղել է օրեր առաջ հարձակման ենթարկված «Արաբո» ջոկատի հրամանատար Մանվել Եղիազարյանի եւ «Ապարան» ջոկատի հրամանատար Ռազմիկ Պետրոսյանի հետ հանդիպելը:
Մեր տեղեկությունը հաստատել են ոստիկանությունից նշելով, որ հետաքննիչներ են այցելել լրատվամիջոցներում տարածված տեղեկությունների վերաբերյալ հանգամանքները պարզելու, սակայն նրանք հրաժարվել են հաղորդում տալ՝ նշելով, որ բողոք կամ պահանջ չունեն:




























