Ազատ դեմոկրատներ կուսակցությունը դատապարտում է ազատամարտիկներ Ռազմիկ Պետրոսյանի, Մանվել Եղիազարյանի, Սուրեն Սարգսյանի եւ Ազգային ժողովի «Հայ ազգային կոնգրես» խմբակցության քարտուղար Արամ Մանուկյանի նկատմամբ իրականացված բռնության գործողությունները:

Ազատ դեմոկրատներ կուսակցության լրատվական ծառայության հաղորդագրության մեջ ասվում է. «Մենք անընդունելի ենք համարում բռնության ցանկացած դրսեւորում եւ պահանջում ենք ՀՀ իշխանություններից շուտափույթ բացահայտել եւ պատժել մեղավորներին: Իշխանությունները պարտավոր են օր առաջ բացահայտել այս դեպքերը, հակառակ դեպքում ողջ պատասխանատվությունը մնում է իշխանության վրա»: