Ոստիկանության Կոտայքի մարզային վարչության Հրազդանի բաժնում ահազանգ է ստացվել, որ այսօր՝ դեկտեբերի 12-ին, ծեծի են ենթարկել ՀԱԿ Հրազդանի տարածքային կառույցի ղեկավար Աշոտ Փիլիպոսյանին: Այս մասին NEWS.am-ի թղթակցին հայտնել են ոստիկանությունից: Ձեռնարկվում են օպերատիվ-հետախուզական միջոցառումներ՝ հարձակում գործած անձանց հայտնաբերելու ուղղությամբ: Ճշտվում են դեպքի հանգամանքները:
ilur.am-ի տեղեկություններով, 2 հոգի զանգել են Փիլիպոսյանի բջջային հեռախոսին եւ խնդրել են դուրս գալ տնից: Երբ Փիլիպոսյանը դուրս է եկել`այդ անձինք հարձակում են գործել նրա վրա` հասցնելով վնասվածքներ:
Հիշեցնենք, որ դեկտեմբերի 11-ին՝ երեկոյան, իր տան մոտ հարձակման է ենթարկվել ԱԺ ՀԱԿ խմբակցության պատգամավոր Արամ Մանուկյանը: Օրեր առաջ հարձակման էին ենթարկվել նաեւ ազատամարտիկներ Սուրեն Սարգսյանը, իսկ այդ դեպքից մի քանի օր առաջ էլ՝ Մանվել Եղիազարյանն եւ Ռազմիկ Պետորսյանը:




























