Անկախ պետությունների համագործակցության տնտեսական խորհրդում Հայաստանը նոր ներկայացուցիչ ունի:

Սերժ Սարգսյանը, ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 55-րդ հոդվածի 7-րդ կետով, որոշում է կայացրել Արմեն Գեւորգյանին ազատել Անկախ պետությունների համագործակցության տնտեսական խորհրդի անդամի պարտականություններից:

Նախագահի մեկ այլ հրամանագրով Հայաստանի Հանրապետության փոխվարչապետ, միջազգային տնտեսական ինտեգրման և բարեփոխումների նախարար Վաչե Գաբրիելյանը նշանակվել է Անկախ պետությունների համագործակցության տնտեսական խորհրդի անդամ: