Հայաստանի ԱԻՆ-ում, այսօր՝ դեկտեմբերի 13-ին, ժամը 00.50-ին ահազանգ է ստացվել, որ Երեւանի Արշակունյաց պողոտայում՝ Հայ-Հունական պետական քոլեջի մոտակայքում տեղի է ունեցել ավտովթար, առկա է գազի արտահոսք. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

Հայաստանի ԱԻՆ փրկարար ծառայությունից հայտնում են, որ դեպքի վայր է մեկնե լմեկ մարտական հաշվարկ:

Պարզվել է, որ «Նիսսան Մաքսիմա» մակնիշի 34 PF 301 համարանիշի ավտոմեքենան (վարորդ՝ 24-ամյա Հ. Գ.) բախվել է կայանած «Մերսեդես» մակնիշի 49 SU 999 համարանիշի եւ «Ռենջ Ռովեր» մակնիշի 49 ՈՈ 999 համարանիշի ավտոմեքենաներին: «Նիսսան» մակնիշի ավտոմեքենայից տեղի է ունեցել գազի արտահոսք (բալոնի տարողությունը վերջացել է՝ մինչ հրշեջ-փրկարարների կանչի վայր հասնելը). տուժածներ չկան:

Հրշեջ-փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենան: