Հռոմի պապ Ֆրանցիսկոսը Տիբեթի հոգեւոր առաջնորդի հետ չի հանդիպի՝ Չինաստանի հետ առանց այն էլ բարդ հարաբերությունները չփչացնելու համար։ Պապի հետ հանդիպում էր խնդրել Նոբելյան դափնեկիրների հանդիպմանը ներկա գտնվելու համար Հռոմ այցելած Դալայ Լաման։
Ըստ Վատիկանի ներկայացուցչի՝ թեեւ Պապը տիբեթյան բուդդայականների առաջնորդի հանդեպ «շատ մեծ հարգանք» է տածում, խնդրանքը մերժվել է «ակնառու պատճառներով»՝ Չինաստանի հետ բարդ հարաբերությունների համար։
Տիբեթի բուդդայականների հոգեւոր առաջնորդի ներկայացուցիչն ի պատասխան հայտնել է, որ Դալայ Լաման վշտացած է Պապի հետ չհանդիպելու փաստից, սակայն ոչ ոքի չի ցանկանում անհարմարություն պատճառել, փոխանցում է BBC-ի ռուսական ծառայությունը։
Հռոմի պապն ու Դալայ Լաման վերջին անգամ հանդիպել էին 2006-ին։ Այն ժամանակ պապը Բենեդիկտոս XVI-ն էր։
Տիբեթը Չինաստանին էր միացվել 1950թ. զինված հակամարտությունից հետո։
Դալայ Լաման Տիբեթից փախել էր 1959 թ.՝ չինական լծի դեմ ապստամբելուց հետո։ Այդ օրվանից Դալայ Լաման ապրում է Հնդկաստանի Դհարմասալա քաղաքում։ Նա այցելում է աշխարհի տարբեր երկրներ՝ փորձելով Տիբեթին եւ տիբեթցիներին սատարում գտնել։




























