Դեկտեմբերի 13-ին, ժամը 08.32-ին ահազանգ է ստացվել, որ Գեղարքունիքի մարզի Վարդենիս քաղաքի «Վարդենիս» համալիրի մոտակայքում ավտոմեքենան դուրս է եկել երթեւեկելի հատվածից եւ արգելափակվել ձնակույտում. դուրս բերելու համար անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:

Հրշեջ-փրկարարները Մ-14 միջպետական ավտոճանապարհի Վարդենիս – Մեծ Մասրիք հատվածի 3-րդ կմ-ում արգելափակումից դուրս են բերել «Նիսսան» մակնիշի 77 PC 877 պետհամարանիշով (վարորդ` Ա. Ա.) ավտոմեքենան: