Հայաստանի ԱԻՆ-ում, այսօր՝ դեկտեմբերի 13-ին, ժամը 10.47-ին տեղեկություն է ստացվել, որ Արարատի մարզի Նորամարգ գյուղում ավտոմեքենա է ընկել ջրանցքը, անհրաժեշտ է օգնություն:

Հայաստանի ԱԻՆ փրկարար ծառայությունից հայտնում են, որ դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:

Պարզվել է, որ Հ-12 միջհամայնքային ավտոճանապարհի Մասիս – Նորամարգ հատվածի 6-րդ կմ-ի մոտակայքում «ՎԱԶ 2106» մակնիշի 11 ՕՏ 354 համարանիշի (վարորդ` 25-ամյա Ե. Բ.) ավտոմեքենան ամբողջովին ընկել է Սեւջուր ջրանցքը. տուժածներ չկան:

Հրշեջ-փրկարարները հատուկ տեխնիկայի օգնությամբ ավտոմեքենան դուրս են բերել ջրանցքից: