Հայաստանի ԱԻՆ-ում, այսօր՝ դեկտեմբերի 13-ին, ժամը 08.56-ին ահազանգ է ստացվել, որ Ապարանի լճի մոտակայքում «Օպել» մակնիշի ավտոմեքենան դուրս է եկել երթեւեկելի մասից եւ կախվել դեպի ջրանցքը. ավտոմեքենան դուրս բերելու համար անհրաժեշտ է օգնություն:

Հայաստանի ԱԻՆ փրկարար ծառայությունից հայտնում են, որ դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:

Պարզվել է, որ Մ-3 միջպետական ավտոճանապարհի Ապարան – Աշտարակ ավտոճանապարհի 16-րդ կմ-ում «Օպել» մակնիշի 33 OT 127 համարանիշի (վարորդ` 38-ամյա Ա. Հ.) դուրս է եկել երթեւեկելի մասից եւ կախվել դեպի ջրանցքը. տուժածներ չկան:

Հրշեջ-փրկարարները ավտոմեքենան դուրս են բերել երթեւեկելի հատված: