Հայաստանի ԱԻՆ-ում, այսօր՝ դեկտեմբերի 13-ին, ժամը 11.49-ին ահազանգ է ստացվել, որ Արագածոտնի մարզի Ծաղկահովիտ գյուղի մոտակայքում ավտոմեքենա է դուրս եկել երթեւեկելի մասից եւ հայտնվել ձնակույտում:

Հայաստանի ԱԻՆ փրկարար ծառայությունից հայտնում են, որ դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:

Պարզվել է, որ Հ-21 միջհամայնքային ավտոճանապարհի Ծաղկահովիտ – Ալագյազ հատվածի 5-րդ կմ-ում «Գազ 3110» մակնիշի 34 VՏ 082 համարանիշի ավտոմեքենան (վարորդ` Ս. Ս.) դուրս է եկել երթեւեկելի մասից եւ հայտնվել ձնակույտում. տուժածներ չկան:

Հրշեջ -փրկարարները ավտոմեքենան դուրս են բերել երթեւեկելի հատված: