Հայաստանի ԱԻՆ-ում, այսօր՝ դեկտեմբերի 13-ին, ժամը 08.43-ին ահազանգ է ստացվել, որ Մ-3 միջպետական ավտոճանապարհի Աշտարակ-Ապարան հատվածում՝ Աշտարակ քաղաքի մոտակայքում, տեղի է ունեցել ավտովթար. բախվել են «Մերսեդես» եւ «ԳԱԶ 24» մակնիշի ավտոմեքենաները. կա տուժած. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

Հայաստանի ԱԻՆ փրկարար ծառայությունից հայտնում են, որ դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:

Պարզվել է, որ Մ-3 միջպետական ավտոճանապարհի Ապարան – Աշտարակ ավտոճանապարհի 23-րդ կմ-ում բախվել են «Մերսեդես» մակնիշի 35 TL 585 համարանիշի (վարորդ` 38-ամյա Ս. Բ.) եւ «ԳԱԶ-24» մակնիշի 43 ՕՍ 108 համարանիշի (վարորդ` 25-ամյա Ա. Ղ.) ավտոմեքենաները, ինչից «Մերսեդես» մակնիշի ավտոմեքենայի ուղեւոր 55-ամյա Ռ. Ա.-ն հոսպիտալացվել է Ապարանի բժշկական կենտրոն, իսկ «ԳԱԶ-24» մակնիշի ավտոմեքենայի ուղեւոր 53-ամյա Վ. Ղ.-ն՝ Աշտարակի ԲԿ, որտեղ բժիշկները տուժածների առողջական վիճակը գնահատել են բավարար:

Հրշեջ-փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենաները եւ փակել գազի բալոնների փականները: