«Ով հանրապետության նախագահի հասցեին որևիցե մի բան ուզենա ասելու, ես ականջները կկտրեմ շան թուլի պես» արտահայտության համար փոխոստիկանապետ, գեներալ Լեւոն Երանոսյանի նկատմամբ կարգապահական տույժ է կիրառվել: Այս տեղեկությունը NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում հաստատեցին ոստիկանությունից:
Ոստիկանության պետ Վլադիմիր Գասպարյանի հանձնարարությամբ նշանակվել էր ծառայողական քննության, ինչի շրջանակներում էլ նրա նկատմամբ կիրառվել է կարգապահական տույժ:
Ի դեպ, այս խոսքերի առնչությամբ դատաախազությունում նյութեր էին նախապատրաստվել, որոնք ուղարկվել են ՀՔԾ:




























