Վլադիվոստոկի «Ադմիրալ» հոկեյի ակումբից հայտարարել են, որ գտել են օդանավակայանի խորտիկների խանութ սողոսկած կատվին:
Թիմի անդամները որոշել է կենդանուն Մատրոսկին անվանել: Ակումբը նաեւ փոխհատուցի կատվի ախորժակից տուժած գործարարին:
Ավելի վաղ, կատվին որդեգրելու պատրաստակամություն էին հայտնել Կուկլաչովի կատուների թատրոնն ու «Պետերբուրգի կոմունիստներ» կուսակցությունը: Կատվի ճակատագրի շուրջ անհանգստացել են նաեւ քաղաքացիները, ովքեր կատվին առաջարկում էին անվանել Խուլիգարխ կամ Ինֆլյացիա:
Հիշեցնենք, որ շեկ կատուն սողոսկել է Վլադիվոստոկի օդանավակայանի ծովային նրբախորտիկների խանութ եւ 63 հազար ռուբլու ապրանք կերել:
Ձկնային խանութը դատարկած կատուն դարձել էր համացանցի աստղ:
Պատռելով նրբախորտիկների փաթեթները՝ նա մեկը մյուսի հետեւից համտեսել է դրանք: Ի վերջո ընտրել ապխտած կաղամարներն ու չորացրած կամբալան:




























