Մեկ ամիս առաջ լսարանում կորած բջջային հեռախոսը գտնվել է:
Նշենք, որ նոյեմբերի 11-ին ոստիկանության Կենտրոնականի բաժին է դիմել 18-ամյա Լինդա Հ.-ն եւ հայտնել «Սամսունգ Վեյվ 525» մոդելի բջջային հեռախոսը կորել է:
Ոստիկանության մամուլի ծառայությունից հայտնում են, որ նյութերի նախապատրաստման ընթացքում պարզվել է, որ նոյեմբեր ամսվա սկզբներին Երեւանի պետական մանկավարժական համալսարանի լսարաններից մեկի սեղանից Լինդա Հ.-ի բջջային հեռախոսը գողացել է 60-ամյա Գուրգեն Թ.-ն:
Դեկտեմբերի 12-ին, ժամը 18.30-ին, Գուրգեն Թ.-ն ներկայացել է բաժին եւ տվել խոստովանական բացատրություն` ներկայացնելով բջջային հեռախոսը:
Կատարվում է հետաքննություն:




























